Ռուսաստանում սեպտեմբերի 10-ին տարբեր մակարդակի ընտրություններ են անցնում 85 տարածաշրջաններից 82-ում
International newsՌուսաստանում սեպտեմբերի 10-ին տարբեր մակարդակի ընտրություններ են անցնում 85 տարածաշրջաններից 82-ում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, արդեն փակվել են Սախալինի մարզի ընտրատեղամասերը։ Տեղական ժամանակով ժամը 18։00-ի դրությամբ Սախալինի մարզային դումայի պատգամավորների ընտրություններին մասնակցել է 89,781 հազար մարդ կամ ընտրողների 23,59%-ը։ 2012 թվականի ընտրություններին այդ ժամի դրությամբ մասնակցությունը 24,02% էր։
Սիբիրում տարածաշրջանների ղեկավարների ընտրություններում մասնակցության ցածր մակարդակը պահպանվում է։ Տոմսկի մարզի և Բուրյաթիայի այնքան էլ ակտիվ չեն ընտրություններում։ Տոմսկի մարզում տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ մասնակցությունը 17.6% է եղել, Բուրյաթիայում տեղական ժամանակով ժամը 16։00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների քանակը չի անցել մեկ երրորդը։ Պերմի երկրամասում տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին տեղական ժամանակով ժամը 12։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13.51%-ը։
Կենտրոնական դաշնային օկրուգում նահանգապետական ընտրություններին մասնակցությունը կեսօրին կազմել է 12-ից 20%։ Առավել ակտիվ են քվեարկում Բելգորոդի մարզում, որտեղ, մարզային ընտրական հանձնաժողովի տվյալներով, կեսօրի դրությամբ քվեարկել է ընտրողների 20,99%։
Ռուսաստանում սեպտեմբերի 10-ին տարբեր մակարդակի ընտրություններ են անցնում 85 տարածաշրջաններից 82-ում։ Բացառություն դարձել են Սանկտ Պետերբուրգը, Ինգուշեթիան և Մագադանի մարզը։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և համայնքային մակարդակի 54.8 ընտրական արշավների արդյունքում կփոփոխվեն 36,7 հազար մանդատների տերեր։ Բացի այդ, տեղի կունենա տեղական նշանակության 230 հանրաքվե։ Ընտրություններին մանդատների համար պայքարում է 42 կուսակցություն և 6 այլ հասարակական միավորում։