Մինչ «Իրմա» ծովամրրիկը մոլեգնում է Ֆլորիդայում, Ատլանտայում փոթորկի նախազգուշացում է տրվել
International newsԱրևադարձային ծովամրրիկի մոտենալու առաջին նախազգուշացումն է տրվել ԱՄՆ-ի Ատլանտա նահանգում, մինչդեռ «Իրմա» փոթորիկը հասել է Ֆլորիդա և շարժվում է դեպի Ջորջիա:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, «Իրման» Ֆլորիդայի ափերին է հարվածել քամու 200 կմ/ժամ արագությամբ: Փոթորիկի հետևանքով արդեն 3 զոհ է գրանցվել նահանգում, իսկ 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Մայամիի օդանավակայանի աշխատանքի դադարեցման և 600 չվերթի հետաձգման մասին:
Նախօրեին նահանգի իշխանությունները հայտարարել էին պատմության մեջ խոշորագույն տարհանման մասին՝ շուրջ 6 մլն մարդ ստիպված էր հեռանալ տներից: