Սաակաշվիլին, ում արգելել էին գնացքով մուտք գործել Ուկրաինա, լեհ-ուկրաինական սահման է հասել ավտոբուսով
International newsՎրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ լեհական կողմն իրեն թույլ է տվել Ուկրաինայի սահմանը հատել «Մեդիկա» անցակետով և նախազգուշացրել է, որ ուկրաինական կողմում կարող է խնդիրներ ունենալ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սաակաշվիլին Լեհաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ հասել է ավտոբուսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տալիս Լեհաստանից ժամանող գնացքի մուտքը, որում գտնվում էր նաև Սաակաշվիլին:
Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:
«Լեհական կողմը հանգիստ թույլ է տվել մեզ անցնել՝ բնականաբար զգուշացնելով, որ կարող ենք խնդիրներ ունենալ ուկրաինական կողմում: Մեզ հետ շատ քաղաքակիրթ են վարվել», - նշել է Սաակաշվիլին: