Առնվազն 11 գերմանացի պարող է մահացել Բրազիլիայում տեղի ունեցած վթարի հետևանքով. լրատվամիջոցներ
International newsԲրազիլիայի արևելքում գտնվող Էսպիրիտու Սանտու նահանգում ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, ծանր վիրավորում են ստացել 3-ը, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ G1 պորտալին հղումով։
Նշվում է, որ պատահարի զոհ են դարձել Bergfreunde գերմանական պարային խմբի անդամները:
Նշվում նաև, որ վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի թույլ տված սխալի պատճառով: