Դիանա Գրիգորյանի նոր դրամայի գլխավոր հերոսը գաղտնազերծված է. նա Մովսես Երեմյանն է.Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր նախագիծը՝ «Նռան հատիկ» դրամատիկ հեռուստասերիալը, եթերում կլինի այսօրվանից։ Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան հայտնել էր, որ ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է երգիչ Մհերի քույրը` Ռոզա Ֆիլբերգը, ֆիլմում խաղում են նաև Արսեն Լևոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ռուզան Վիթը և այլք։
Իսկ ահա գլխավոր հերոսի անունը գաղտնի էր պահվում։ Հեռուստասերիալի պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ին հաջողվել է պարզել, որ գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Մովսես Երեմյանը։ Մենք եղել ենք նկարահանման հրապարակում և Մովսեսի հետ խոսել նոր աշխատանքի մասին։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում նաև լուսանկարներ նկարահանման հրապարակից։
Շարունակությեւնը՝ սկզբնաղբյուր կայքում: