Լեհաստանի ԱԳՆ-ն Սաակաշվիլիի հետ կապված սկանդալին չի մասնակցում
International newsԼեհաստանին ԱԳՆ-ն չի չի մասնակցում լեհ-ուկրաինական սահմանը Սաակաշվիլիի՝ ապօրինի հատելու հետ կապված սկանդալին։
Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին լեհական հեռուստատեսության եթերում ասել է, որ կիրակի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված միջադեպը Ուկրաինայի ներքին գործն է համարում։ «Դա Ուկրաինայի ներքաղաքական խաղն է»,-հայտարարել է Վաշիկովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։