Մոսկվան մտադիր է կրճատել ՌԴ-ում աշխատող ամերկացի դիվանագետների թվաքանակը
International newsՄոսկվան կրկին կկրճատի ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թվաքանակը և կփոփոխի դիվանագիտական առաքելության ձևաչափը: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե նրանք հավասարությունը որպես չափանիշ են վերցնում, մենք այժմ դիտարկում ենք այն պայմանները, որով աշխատում են ամերիկյան հաստատությունները Ռուսաստանում և ռուսներն ԱՄՆ-ում, և այդ պայմանները կբերենք լիակատար համապատասխանության այդ չափանիշի հետ», - այս մասին ռուս նախարարը հայտարարել է երկուշաբթի՝ Ամմանում կայացած ասուլիսում:
Ռուս նախարարի խոսքով՝ այդ քայլը կդառնա Վաշինգտոնի գործողությունների պատասխանը, որի պահանջով փակվել է Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսությունը:
Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախարար Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկու երկրում գործող դիվանագիտական առաքելությունների թվաքանակի լիակատար հավասարության գալու համար անհրաժեշտ է 155-ով կրճատել ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թվաքանակը: Հենց այդ քանակով ռուս դիվանագետ է աշխատում ԱՄՆ-ի տարածքում: