Սաուդյան Արաբիան չեղարկել է Ռուսաստանից մսամթերքի ներկրման արգելքը
International newsՍաուդյան Արաբիայի սննդի վերահսկման հարցերով վարչությունը վերացրել է Ռուսաստանից տավարի, ոչխարի, այծի, թռչնի մսի և հավկիթի, ինչպես նաև վերամշակված մսամթերքի մատակարարման արգելքը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գերատեսչությունից երկուշաբթի հայտնել են, որ վարչության տեխնիկական մասնագետները խորհուրդ են տվել հանել արգելքը՝ ռուսաստանյան համապատասխան ծառայությունների կողմից իրականացված հիվանդության վերահսկողության միջոցառումներին ի պատասխան:
Ռոսսելխոզնադզորը մայիսի սկզբին հայտարարել է ռուսաստանյան միս արտադրող ընկերությունների շրջանում սաուդացի փորձագետների կողմից անցկացվելիք ստուգումների մասին: