Սիրիայում համաձայնագիր է կնքվել ընդդիմադիր զորամիավորումների 10 հրամանատարի հետ
International newsՍիրիայի կառավարական զորքերին է միացել անօրինական զինված խմբավորումների 10 դաշտային հրամանատար: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում ջանքեր գործադրել Սիրիայում ահաբեկիչներից ազատագրված շրջաններում իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հումանիտար ակցիայի անցկացման ընթացքում դպրոցական պիտույքների 150 կապոց է փոխանցվել Զիբդինի և Էս-Սուվեյդի աշակերտների համար:
Բացի դրանից՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հոմս նահանգում մշտական էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայության վերականգնման աշխատանքներում ՄԱԿ-ի առաքելության մասնակցության շուրջ:
Ավելի քան 300 մարդ բնակության վայր է վերադարձել Հալեպ նահանգի հյուսիսային 12 շրջանում: