Հինգ օրվա ընթացքում երեք տեսահոլովակ նկարահանեցինք. Հակոբ Հակոբյանն` իր եւ Արմեն Հովհաննիսյանի նոր աշխատանքների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հակոբ Հակոբյան եւ Արմեն Հովհաննիսյան դուետն այս շրջանում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, որի մասին Հակոբը պատմել է Life.panorama.am-ին:
Երգիչները վերջերս ներկայացրին «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի սաունդթրեքը: Մեր զրուցակցի խոսքով, ուրախությամբ են ընդունել այս առաջարկը.
«Վերջերս հրավեր ստացանք «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանից ներկայացնել «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի համանուն սաունդթրեքը եւ սիրով համաձայնեցինք: Տեսահոլովակը կազմվեց ինչպես մեր մասնակցությամբ կադրերով, այնպես էլ ֆիլմի հուզիչ տեսարաններով: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանքն է ստացվել, որի վերաբերյալ միայն դրական կարծիքներ ենք լսել: Հետաքրքրականն այնն էր, որ ինքս, հետեւելով գրեթե բոլոր մեկնաբանություններին, գոնե մեկ բացասական կարծիք չեմ լսել, ինչը ուրախալի փաստ է երգչի համար: «Եթե գտնեմ քեզ» սերիալի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք կարողացանք ունենալ լավ աշխատանք, ի դեպ` նշեմ, որ երգի հեղինակն է Ժակլին Թադեւոսյանը»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:

Բացի այս աշխատանքից, դուետն այս օրերին գերզբաղված է, քանի որ նկարահանել են միանգամից երկու տեսահոլովակ, որոնց պրեմիերաները շուտով կհաջորդեն միմյանց:
«Հինգ օրվա ընթացքում երեք տեսահոլովակ նկարահանեցինք, որը այնքան էլ հեշտ չէր: «Եթե գտնեմ քեզ» սաունդթրեքի նկարահանումներին հաջորդեցին մեր նոր երկու տեսահոլովակի նկարահանումները»,- նշեց երգիչն ու շարունակեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։