Ֆլորիդան սկսում է վերականգնվել «Իրմա» փոթորկից հետո
International newsՖլորիդայում սկսվել են փրկարարական և վերականգնողական աշխատանքները նահանգով անցած «Իրմա» ծովամրրիկից հետո:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ վերջին տասնամյակի հզորագույն փոթորիկը Ֆլորիդայի ափերին էր հասել նախորդ գիշեր: Մոտենալով Մայամի քաղաքին այն թուլացել է, սակայն, այնուամենայնիվ, զգալի վնաս է հասցրել նահանգի քաղաքներից շատերին:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են 4 զոհի մասին: Մայամիից 25 կմ հեռավորությամբ գտնվող Ֆլորիդա Կիս կղզեխմբում տիրող իրավիճակը փրկարարները բնութագրում են որպես հումանիտար ճգնաժամ:
«Իրմա» փոթորիկը զգալիորեն թուլացել է և ներկայում արևադարձային ծովամրրիկ է համարվում:
Նախօրեին «Իրման» հասել էր նաև Կուբայի ափերին՝ շարժվելով 250 կմ/ժամ արագությամբ: Փոթորկից ամբողջովին կործանվել է Կարիբյան Բարբուդա կղզին: