Աշնանային հրաշալի դիետա, որը հնարավորություն կտա ընդհամենը երեք օրում ազատվել ավելորդ քաշից
LifestyleՆերկայացնում ենք աշնանային հրաշալի դիետայի բաղադրատոմս, որի վրա դուք կծախսեք պարզապես երեք օր, սակայն այն հնարավորություն կտա ոչ միայն մի քանի կիլոգրամով նիհարել, այլև կփրկի ավիտամինոզից:
Օր առաջին:
Նախաճաշ` 2 ձվի դեղնուցով և 1 թեյի գդալ մեղրով պատրաստել գոգլի-մոգլի, խմել մել բաժակ սուրճ կամ թեյ:
Ճաշ` 90 գրամ պանիր և թեյ մեկ գդալ մեղրով:
Ընթրիք: Մի բաժակ բուլյոն, մի կտոր սև հաց, նարինջ կամ խնձոր, թեյ կիտրոնով և մեղրով:
Օր երկրորդ
Նախաճաշ: Հավկիթը խառնել և հարել մեղրի հետ, սուրճ կամ թեյ կիտրոնով:
Ճաշ: Հավկիթ մեղրով, 100 գրամ կաթնաշոռ, թեյ կիտրոնով կամ սուրճ:
Ընթրիք: 150 գրամ ձուկ կամ թռչնամիս, բանջարեղենային աղցան, կիտրոնով թեյ:
Օր երրորդ
Նախաճաշ: Հավկիթ մեղրով, խնձոր և կիտրոնով թեյ:
Ճաշ: 50 գրամ պանիր, մի կտոր սև հաց և 200 գրամ աղցան` կիտրոնի հյութով:
Ընթրիք: 300 գրամ եփած բանջարեղեն, հավկիթ և կիտրոնով թեյ:
Հետևեք այս կերակրացանկին, և երեք օր անց արդյունքն ակնհայտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: