Իրական աստղաբանություն: Ամբողջ կեղտոտ ճշմարտությունը կենդանակերպի նշանների մասին
LifestyleԲազմաթիվ մարդիկ հավատում են հորոսկոպներին և գտնում են որ նրանց նկարագրող բնութագրերի մեծ մասը համապատասխանում են: Իսկ դա սովորաբար այն պատճառով է, որ հորոսկոպ կազմողները ուզում են ձեզ գրավել և գրում են հիմնականում դրական բաներ:
Բայց այսօր Mediamag-ը որոշել է պատմել ձեզ ամբողջ ճշմարտությունը ձեր բացասական կողմերի մասին: Նախորոք զգուշացնենք, որ շատերին սա դուր չի գա:
Խոյ

Դուք շատ իմպուլսիվ եք և դժվարությամբ եք տիրապետում ձեր բարկության նոպաներին: Շատերը ձեզ համարում են դերասան, ով խաղում է հանդիսատեսի համար, քանի որ ձեր հոգում պակասում է խորությունը:
Ցուլ

Դուք մանր սեփականատենչ մարդ եք, ում սիրելի խոսքը «Իմն է»-ն է: Դուք շատ մանրախնդիր եք և փողը դարձել է ձեր ամբողջ կյանքի ամենակարևոր սերը:
Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչները տառապում են ուշադրության պակասից: Հնարավոր է դուք չեք խոստովանում դա, բայց ձեր գլխավոր բացասական կողմը՝ անկազմակերպվածությունն է: Բացի դրանից, ձեր մտերիմները համարում են ձեզ անտանելի, քանի որ որտեղ որ դուք հայտնվեք՝ ստեղծում եք մի իսկական քաոս:
Խեցգետին

Զարմանալի չէ, որ ձեր մտերիմները ձեզ համարում են հիստերիկ, որովհետև դուք բոլորովին չեք կարողանում կառավարել ձեր էմոցիաները: Բացի դրանից, դուք մեծ էգոիստ եք, ով անընդհատ ուշադրություն է պահանջում իր անձի նկատմամբ:
Առյուծ

Առյուծները չափազանց անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում նրանց շուրջը: Նրանք համարում են իրենց միակն ու բացառիկը, ով արժան է ուշադրության և գովեստի: Բացի դրանից, նրանք շատ մանրախնդիր են և ժլատ:
Կույս

Կույսերը սիրում են ամեն ինչ ղեկավարել և համարում են, որ ամբողջ աշխարհը իրենց պարտական է: Նաև նրանք շատ հաճախ առաջարկում են իրենց օգնությունը, սակայն պետք չէ վստահել, քանի որ այդ ամենի ետևում թաքնված է նարցիսիզմը՝ օգնում են, իսկ հետո բոլորին պատմում, թե որքան բարի և հոգատար են:
Շարունակությունն՝ այստեղ