Թուրքիան Ռուսաստանին կանխավճար Է մուծել S-400 զենիթահրթիռային համակարգերի համար
International newsԹուրքիան արդեն կանխավճար Է մուծել Ռուսաստանին S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին, ինչպես սեպտեմբերի 12-ին հայտնել Է Hurriyet թերթը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ղազախստան կատարած այցից հետո: «Մեր բարeկամներն արդեն ստորագրել են S-400-ի վերաբերյալ համաձայնագիրը: Որքան գիտեմ, արդեն նույնիսկ կանխավճար Է մուծվել: Այնուհետեւ կլինի Ռուսաստանից մեզ վարկի տրամադրման գործընթացը: Ես եւ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը լի ենք վճռականությամբ այս թեմայի հարցում»,- նշել Է նա:
Իր հերթին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հաստատել Է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը: