Ինձնից հափշտակված անձնագիրը Պորոշենկոյի աշխատասենյակում է․ Սաակաշվիլի
International newsՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պնդում է, որ իրենից հափշտակված անձնագիրը Ուկրաինայի նախագահի աշխատասենյակում է։
«Ես հաստատ գիտեմ, որ իմ անձնագիրն այժմ Ուկրաինայի նախագահի աշխատասենյակում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ուկրաինացի իրավապահները լեհ-ուկրաինական սահմանին հափշտակել են իր անձնագիրը։