Ուկրաինայում Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով ստորագրահավաք է սկսվել
International newsՈւկրաինայում ստորագրահավաք է սկսվել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի համար: Նախաձեռնության հեղինակը «Կյանքի համար» կուսակցությունն է: Այս մասին հայտնում էGordonua.com կայքը:
«Մենք կանցնենք ամբողջ երկրով և ամեն տեղ կհավաքենք մարդկանց և նրանց ստորագրությունները: Մենք դեմ ենք նախագահի ինստիտուտին որպես այդպիսին, քանի որ այդ բազկաթոռում հայտնվող ամեն մեկը կորցնում է բանականությունը: Հնարավոր է՝ նրանք բոլորը շարժվում են մեր երկիրը կառուցելու լուսավոր երազանքով, սակայն փաստացիորեն նրանք սովորական գողեր են դառնում», - ասել է կուսակցության առաջնորդ Եվգենի Մուրաևը:
Նրա խոսքով՝ երկրում արդեն մեկնարկել է ստորագրահավաքը պատգամավորների շրջանում՝ վերընտրություններ անցկացնելու համար:
ТАСС-ի հաղորդմամբ՝ Մուրաևն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի Ազգային բանկի մոտ անցկացվող հանրահավաքի ժամանակ՝ ասելով, որ Պորոշենկոն այլ պաշտոնյաների հետ ճգնաժամի է հասցրել երկիրը: