Ի՞նչ է կրելու Բասկովի հետ իր հարսանիքին Լոպիրյովան, որին նկատել էին Մխիթարյանի հետ
LifestyleArmtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի խոսքերից կարելի է ենթադրել, որ նրա եւ ռուս մոդել, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի ամուսնության ծրագրերը լուրջ են: Այս օրերին նրանք Սոչիում են, որտեղ լինելու են «Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթի հաղորդավարների թվում: Բակսովը առիթն օգտագործել ու լրագրողներին պատմել է՝ ինչ զգեստ է Լոպիրյովան կրելու արարողության օրը:
«Հարսի զգեստը Zuhair Murad-ից է լինելու: Այն անհատական դիզայն է լինելու»,- ասել է նա:

Զույգի ամուսնության մասին խոսակցությունները տարածվել էին այս տարվա հուլիսին: Երգիչը Լոպիրյովային մատանի էր նվիրել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած «Ախմատ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսի ժամանակ եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին առաջարկել էր դառնալ իրենց վկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։