Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտակայքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում
International newsԲարսելոնայում հակաահաբեկչական գործողության շրջանակներում փակվել է Սագրադա Ֆամիլիա տաճարի թաղամասը: Այս մասին ասվում է Catalan news-ի Twitter-ում:
«Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում շրջապատել է Սագրադա Ֆամիլիայի տարածքը», - ասվում է հայտարարության տեքստում:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության պատճառ է դարձել կասկածելի ֆուրգոնը: