Շվեյցարիայում ռադարներից ուսումնամարզական ինքնաթիռ է անհետացել
International newsԵրեքշաբթի ռադարներից անհետացել է շվեյցարական ռազմաօդային ուժերի PC-7 ուսումնամարզական ինքնաթիռը: Այդ մասին հաղորդվում է զինված ուժերի տարածած կոմյունիկեում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շվեյցարիայի PC-7 ինքնաթիռը կորել է ռադարներից 2017 թվականի սեպտեմբերի 12-ի առավոտյան»,- ասված է կոմյունիկեում:
Նշվում է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքի Պեյերն բնակավայրում, բայց նշանակված ժամին վայրէջք չի կատարել Լոկարնո քաղաքում:
Այժմ տարվում են ինքնաթիռի և օդաչուի որոնողական աշխատանքները: