Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքու է ժամանել
International newsԲաքու է ժամանել Բելլա Լապշինան՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը: Այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Նրա խոսքով՝ նա Բաքու է եկել երեկ երեկոյան:
Փաստաբանը հայտնել է, որ առաջիկա օրերին Լապշինները Իսրայել կուղեւորվեն: «Նրանք նախ կմեկնեն Թուրքիա, իսկ այնտեղից՝ Իսրայել: Նրանք Թուրքիա կմեկնեն այսօր կամ վաղը»,- ասել է Չերնինը: