Հրվ. Կորեան պատրաստվում է 8 միլիոն դոլար ուղարկել Հս. Կորեային որպես մարդասիրական օգնություն
International newsՀարավային Կորեայի իշխանությունները դիտարկում են ԿԺԴՀ-ին որպես մարդասիրական օգնություն 8 միլիոն դոլար ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի միավորման նախարարությանը:
Նշվում է, որ միջոցները նախատեսվում է փոխանցել միջազգային կազմակերպությունների միջոցով:
«Պետության դիրքորոշումն այն է, որ Հյուսիսային Կորեայում սոցիալապես անպաշտպան քաղաքացիներին մարդասիրական օգնությունը պետք է շարունակվի՝ անկախ քաղաքական նկատառումներից»,- հայտարարել է հարավկորեական նախարարության պաշտոնյան:
Օգնության հատկացման ծրագիրը կքննարկվի հաջորդ հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` ի պատասխան երկրի վեցերորդ միջուկային փորձարկման։