Նրանք ծանր գին կվճարեն անկախության հարցով հանրաքվե անցկացնելու դեպքում. Թուրքիան սպառնացել է իրաքցի քրդերին
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի քրդերը ծանր գին կվճարեն անկախության հարցով հանրաքվե անցկացնելու դեպքում, գրում է diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք բազմիցս «բարեկամաբար» փորձել են հետ պահել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին այդ քայլից, սակայն՝ ապարդյուն:
«Մենք շեշտում ենք, որ նրանք չպետք է մոռանան հաշվի առնել, որ այդ ամենի համար ստիպված են լինելու բավականին ծանր գին վճարել», - ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ: