Yerevan, 02.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Չեմ ընդունում բաց կամ համբույրի տեսարաններում նկարահանվելու առաջարկներ». Մարի Պետրոսյան

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Շատ շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի Հայկ Մարությանի մասնակցությամբ «Ազիզյանները» սիթքոմի 3-րդ եթերաշրջանը: Ծիծաղելի դրվագներով հարուստ այս սիթքոմի շնորհիվ հեռուստադիտողը բացահայտեց նոր ու թարմ դեմքերի, որոնցից է դերասանուհի Մարի Պետրոսյանը, որը ֆիլմում հանդես է գալիս Հայկ Մարությանի հերոսի դստեր դերում՝ թիթիզ եւ ազատ աղջիկ, որը տարված է համացանցով եւ սելֆիներով: Ի դեպ, սիթքոմում եւս դերասանուհու կերպարի անունը Մարի է, իսկ թե որքանով են այս երկու Մարիներն իրար նման, պարզել ենք դերասանուհու հետ հարցազրույցի ընթացքում:

Մարին NEWS.am STYLE-ին պատմել է սիթքոմում նկարահանվելու, բնավորության գծերի փոփոխությունների, տղաների հետ ընկերություն անելու եւ «Ազիզյանների» նոր եթերաշրջանի մասին:

Մարիքեզ շատերը ճանաչեցին «Ազիզյանները» սիթքոմի շնորհիվԻնչպե՞սհայտնվեցիր այդ ֆիլմում:

Նոր էի ավարտել Աբել Աբելյանի դպրոցը, եւ այնտեղից ինձ ասում են, որ պետք է մասնակցեմ քասթինգի, բայց չեն ասում, թե ինչ նախագիծ է լինելու: Այդպես, գնում եմ քասթինգի, ու այնտեղ էլ չեմ իմանում, թե ինչ դեր է, թե ում հետ եմ նկարահանվելու, ինչ նախագիծ է…10 օր անց են հայտնում, որ ես ընտրվել եմ, ու հենց այդ օրն են ասում, որ խոսքն «Ազիզյանները» սիթքոմի մասին է, որտեղ խաղալու եմ Հայկ Մարությանի հետ: Ինձ համար այդ նորությունն իսկապես շատ շոկային էր, որովհետեւ միշտ մտածում էի՝ ինչպես պետք է անեմ իմ առաջին քայլերը, որտեղ պետք է նկարահանվեմ առաջին անգամ: Կարծում եմ՝ առաջին փորձը շատ կարեւոր է ցանկացած դերասանի կյանքում: Եվ միանգամից այսպիսի մեծ նվեր: Աստված երեւի ինձ շատ է սիրում, որ այսպիսի նախագծից եմ սկսել, ինչի համար շատ ուրախ եմ:

Ֆիլմը հումորային ժանրի մեջ էքո հերոսուհին էլ բավականին թիթիզ աղջիկ է: Կա՞նբնավորության գծերորոնք քեզ նմանեցնելով ես կերտել:

Թիթիզ աղջիկ…:) Մինչ «Ազիզյաններում» նկարահանվելը ես հենց այդպիսին էի: Կերպարիս մեջ կան բաներ, որոնք հենց ինձանից են վերցրած, բայց որքան սկսեցի խորանալ այդ կերպարի մեջ, իմ ներսից դուրս եկավ այդ թիթիզությունն ու ամեն ինչը: Ասես, ամեն ինչ տված լինեմ այդ կերպարին:

Հարցազրույցներից մեկում նշել էիրոր փոքր տարիքում չշփվող եւ բավականինամաչկոտ երեխա ես եղելՀետաքրքիր է՝ ինչպե՞ս փոխվեց բնավորությունդԿյանքիինչ-որ դրվագ նպաստե՞ցոր դառնաս ավելի շփվող եւ անմիջական:

Այո, ընտանիքիս անդամներն ասում են, որ փոքր տարիքում շատ փակ երեխա եմ եղել: Մեկ բառով էին ինձ բնութագրում՝ նամռոտ:) Հիշում եմ, որ բնավորությանս այդ գիծն ինձ շատ էր խանգարում. թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, ամաչում էի շփվել մարդկանց հետ: Ես զգացի, որ այդ փակվածությունն ինձ կյանքում միշտ խանգարելու է: Իսկ դերասանական արվեստն ինչ-որ չափով ուսումնասիրելուց հետո, այդ դպրոցում սովերելուց հետո ավելի ազատ դարձա: Ճիշտ է՝ երբեմն էլի լինում են խանգարող բաներ, բայց փորձում եմ ամեն ինչին թեթեւ նայել եւ լինել ազատ: Ընդամենը մեկ ժպիտը բավական է ուրախ ու երջանիկ ապրելու համար:

Կպատմե՞ս մի փոքր քո մասինՈրտե՞ղ ես սովորում:

Երբ այդ հարցն ինձ տալիս են, շփոթվում եմ, որովհետեւ չգիտեմ՝ ինչից սկսեմ: Այս պահին չեմ սովորում: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ սպորտով եմ զբաղվում, ու ինձ շատ լավ եմ զգում: Այն ինձ համար թե՛ հոբի է, թե՛ առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու միջոց: Մարզասրահ հաճախելը շատ եմ կարեւորում:

Ի՞նչ երազանքներ ունես ապագայի հետ կապված:

Ապագայի հետ կապված, կարծում եմ, բոլորն էլ շատ երազանքներ ունեն, բայց ես սիրում եմ ապրել ներկայով: Մինչ այս օրը ինչ երազանքներ ու նպատակներ ունեցել եմ, չեն կատարվել: Այնպես չէ, որ նստում ու սպասում եմ, թե երբ մի բան կլինի: Պարզապես, նախընտրում եմ ապրել ներկայով:

Ինչպես ինքդ ես նշել՝ ընկերներիդ շրջապատում ավելի շատ տղաներ են:Ընկերուհիների կողմից շա՞տ են եղել դավաճանության դեպքեր:

Ամեն ժամանակահատվածում ես ընկերուհի ունեցել եմ, բայց հասկացել եմ, որ աղջիկներն ինձ չեն կարողանում ճիշտ ընկալել, ես էլ՝ նրանց, իսկ տղաների հետ այլ կերպ է: Իմ ասածը շատերը սխալ էին հասկացել ու այլ բնույթի մեկնաբանություններ էին արել, բայց ոչ՝ աղջկա եւ տղայի միջեւ լինում է մաքուր ընկերություն: Թե տարիքով ինձանից մեծ, թե փոքր շատ ընկերներ ունեմ: Նրանք ինձ շատ ավելի հեշտ են ընկալում, իրենցից ավելի ճիշտ խորհուրդներ եմ ստանում, ես էլ ինչ-որ չափով խորհուրդներ եմ տալիս նրանց: Ինձ թվում է՝ տղաներն ավելի պարզ են ինձ հետ լինում: Ինչ վերաբերում է ընկերուհիների կողմից դավաճանությանը՝ այդպիսի բան չի եղել, ուղղակի ժամանակ է եկել, երբ ոչինչ այլեւս չենք ունեցել միմյանց հետ կիսելու:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի տղանորպեսզի ոչ թե դառնա քո ընկերըայլ կյանքիկեսըԻնչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի քո ապագա կողակիցը:

Ինձ թվում է՝ ես կսիրահարվեմ առաջնահերթ աչքերին նայելով, որովհետեւ մարդկանց մեջ առաջին հերթին տեսնում եմ նրանց աչքերը: Ճիշտ են ասում՝ աչքերը մարդու հայելին են: Եվ իսկապես, երբ մեկի հետ ծանոթանում եմ, նախ ուշադրություն եմ դարձնում նրա աչքերին, եթե դրանք ինձ դուր գան, ուրեմն ինչ-որ բան կարող է ստացվել մեր շփման մեջ, իսկ եթե ոչ՝ ուրեմն երբեք չեմ կարողանա շարունակել այդ շփումը:

Չկա տղայի մի որեւէ իդեալ, որ ասեմ՝ հենց նրա նման կուզեի լիներ իմ կողակիցը: Ուղղակի պետք է տեսնեմ ու սիրահարվեմ եւ սկսեմ սիրել:

Մարիհաճախ դերասաններին նույնացնում են իրենց կերտած դերերի հետՊատահե՞լէոր քեզ էլ նույնացնեն սիթքոմի հերոսուհու հետ:

Այո, ինձ սիթքոմի հերոսուհի Մարիի հետ շատ են նմանեցնում: Երբ տեսնում են, բարեւից անմիջապես հետո հարցնում են՝ կգա՞ս սելֆի անենք :) Իհարկե, ես էլ եմ առօրյայում սելֆիներ անում, բայց այդ սելֆիամոլությամբ չեմ տառապում: Ինձ թվում է՝ երբ մարդիկ ինձ նայում են, չեն տեսնում Մարի Պետրոսյանին, տեսնում են Մարի Ազիզյանին: Դե, դա իմ կարծիքով նորմալ երեւույթ է. այդքան մարդ ինձ չի կարող ճանաչել իրականում եւ տեսնում է այնպիսին, ինչպիսին հերոսուհիս է:

Արդեն սկսվե՞լ են «Ազիզյանները» սիթքոմի նկարահանումներըԵ՞րբ այն կլինիեթերում եւ ինչ-որ նոր հատկանիշներ կլինե՞ն քո հերոսուհու մեջ:

Նկարահանումները կսկվեն հոկտեմբեր ամսից, իսկ եթերում կլինի հոկտեմբերի վերջից, դեռ հստակ չգիտեմ ժամկետը: Ռեժիսորի հետ դեռ չեմ հանդիպել ու այս պահին չգիտեմ, թե ինչ նոր գծեր կունենա իմ հերոսուհին:

Ինքդ սերիալներ եւ սիթքոմներ դիտո՞ւմ եսՈ՞ր ժանրն ես նախընտրում:

Սերիալներ եւ սիթքոմներ, անկեղծ ասած, այնքան էլ չեմ դիտում: Իսկ «Ազիզյանները» դիտում եմ, որ տեսնեմ թե իմ խաղը, թե ընկերներիս խաղը, հետեւում եմ այդ ամենին եւ շտկումներ անում իմ մեջ:

Առհասարակ, սիրում եմ դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր, կախված է ժամանակից եւ տրամադրությունից: Սիրում եմ կատակերգություններ, դրամա, թրիլեր, ֆանտաստիկա:

Բացի սիթքոմից՝ նկարահանման այլ առաջարկներ եղե՞լ են այս ընթացքում:

Չկա այնպիսի մի կերպար, որը կարող եմ առանձնացնել ու ասել՝ սա վատն է, սա լավն է: Կախված է, թե ինքդ ինչ զարգացում կտաս այդ կերպարին ու ինչպես այն կներկայացնես: Ուղղակի իմ ստացած առաջարկները չեն համընկել իմ սկզբունքների հետ: Առաջարկել են բաց կամ համբույրի տեսարաններ... Հետագայի մասին չեմ կարող ասել, բայց այս շրջանում ես չեմ ընդունում նմանատիպ առաջարկներ, դրա համար ինձ չեմ տեսել այլ նախագծերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիի Facebook-ի էջից

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season