Լիբիայում թուրքական նավ են կալանել, որի մեջ վրացի 3 նավաստի է եղել
International newsԼիբիայում Տանզանիայի դրոշով շարժվող թուրքական նավ են կալանել, որի մեջ գտնվող նավաստիներից երեքը վրացի է եղել: Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Մամուկա Ախալաձեն. գրում է Грузия Online-ը:
Ախալաձեի տեղեկություններով՝ նավի վրա եղել է անձնակազմի 11 անդամ, նրանցից երեքը՝ վրացի, այդ թվում և նավի նավապետը:
«Նավը կալանել են օգոստոսի 30-ին: Մեզ այդ մասին հայտնի է դարձել երեկ նավաստիներից մեկի ընտանիքի անդամից: Անձնակազմի անդամները ձերբակալվել են և գտնվում են նախնական կալանքի տակ: Դատական հետաքննություն է ընթանում: Միջադեպը ենթադրաբար կապված է նավի բեռի՝ անօրինական բեռով անօրինական նավագնացության հետ: Հստակ տեղեկություն, սակայն, մենք դեռ չունենք: Այդ գործով զբաղվում է նաև ԱԳՆ-ն և տեղեկությունը ճշտվում է»,- հայտարարել է Ախալաձեն: