ԻՊ-ի մահապարտները պայթյուններ են իրականացրել Իրաքում. կա 60 զոհ
International newsԻրաքի հարավային շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունների հետևանքով առնվազն 60 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանական աղբյուրը՝ ահաբեկչական խմբավորումը փոխել է իր մարտավարությունը Մոսուլում իր դիրքերը կորցնելուց հետո:
Հինգշաբթի տեղի ունեցած հարձակումները երկրի անվտանգության իշխանությունները բնութագրել են որպես ուղերձ ԻՊ-ի հետևորդներին՝ հայտնելու, որ խմբավորումը դեռևս ուժեղ է և կարող է գործել Իրաքի այլ հատվածներում:
Հարձակումները տեղի են ունեցել ռեստորանում որտեղ զոհերի թվում առնվազն 10 իրանցի կա, ինչպես նաև ոստիկանական անցակետում, որտեղ զոհերի թիվը դեռևս պարզ չէ: