Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լոռու մարզում զինված հարձակման 3 դեպքերը բացահայտված են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Society

Երևանում այսօր Լոռու մարզի երկու բնակչի նկատմամբ կատարված զինված հարձակման համատեքստում տարբեր լրատվամիջոցներ  շրջանառում են 2015-2017 թթ. Լոռու մարզում տեղի ունեցած զինված հարձակման 3 դեպքերը։

Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը և կարևորելով  հանրության ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ ՔԿ-ն տեղեկացնում է, որ լրատվամիջոցներում շրջանառվող դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական  գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են  դրանք՝ պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, քրեական գործերով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Այսպես՝

1.2015 թվականի հոկտեմբերի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել ընթացքի մեջ գտնվող «Համեր» և «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։

Պարզվել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ Վ.Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները։ Վ.Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամրջի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, Վ.Աբգարյանին սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. կրակոցները դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին։

Պարզվել է նաև, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենայում դեպքի պահին իրականում գտնվել է ոչ թե սեփականատերը, այլ՝ վերջինիս ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը, սակայն ուշ ժամ լինելու և ավտոմեքենայի ապակիները մգեցված լինելու պատճառով Վ. Անտոնյանը չէր նկատել, որ Վ.Աբգարյանը ավտոմեքենայի մեջ չէ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2016 թվականին ուղարկվել է դատարան:

2. 2016 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 4:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մայիսի լույս 19-ի գիշերը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում կրակոցներ են արձակվել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից Վարդան Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով, տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Ապա վերջինս տեղափոխվել է «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ նույն թվականի մայիսի 21–ին՝ ժամը  2:30-ին, ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, նախաքննության տվյալներով, դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։

2016 թվականի մայիսի 23-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

3.2017 թվականի հունիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ մահացել է։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի ուղղությամբ՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի կողմից։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026