Միջազգային հանրությունը պետք է Հյուսիսային Կորեային հստակ մեսիջ ուղարկի. Սինձո Աբե
International newsՄիջազգային հանրությունը պետք է Հյուսիսային Կորեային հստակ մեսիջ ուղարկի նրա սադրիչ գործողությունների պատճառով։ Այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Reuters–ը։ Նա նշել է, որ Փհենյանի դեմ ՄԱԿ պատժամիջոցները պետք է իրականացվեն։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի Հոկայդո կղզու վրայով հրթիռ էր բաց թողել Խաղաղ օվկիանոս։