Կամբոջայի վարչապետը ԱՄՆ–ին կոչ է արել դուրս բերել Խաղաղության կորպուսի կամավորներին
International newsԿամբոջայի վարչապետ Հուն Սենը ԱՄՆ–ին կոչ է արել դուրս բերել Խաղաղության կորպուսի կամավորներին ՝ երկրի ընդդիմության առաջնորդի հետ դավադրություն կազմակերպելու մեջ ամերիկացիների հասցեին հնչեցրած մեղադրանքների ֆոնին, հայտնում է AP–ը։
Այդպիսով Հուն Սենը պատասխանել է Կամբոջայում ԱՄՆ դեսպանատան՝ իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացմանը, թե պետք է զգուշավորություն պահպանել այդ երկիր այցելելիս, քանի որ պաշտոնական անձանց կողմից սրվել է հակաամերիկյան հռետորաբանությունը։
«Դուք վախեցնու՞մ եք կամբոջացիներին։ Մեր երկիր ներթափանցու՞մ եք պատրաստում եւ այդ պատճառով ամերիկացիներին խնդրում եք զգու՞յշ լինել։ Ավելի լավ է՝ դո՛ւրս բերեք Խաղաղության կորպուսը»,– ասել է Հուն Սենը։