Ֆրանսիայում տղամարդը «Ալլահ աքբար» բղավելով մուրճով հարձակվել է անցորդների վրա
International newsՏեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել պուրակում: Միջադեպի հետևանքով երկու կին է տուժել:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: Նրանք մահացու վնասվածքներ չեն ստացել:
Տեղական դատախազությունը չի բացառում, որ հարձակումը կարող է ահաբեկչական ակտ լինել: Ընդ որում, հարձակվողին դեռ չեն բռնել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրի վերևում ուղղաթիռ է թռչում, որը նույնպես մասնակցում է կասկածյալի որոնումներին: