Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկիրը սովից փրկելու ծրագիր է մշակել` բնակչությանը կոչ անելով ճագարներ պահել
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մշակել է այսպես կոչված «ճագարների ծրագիրը»՝ տնտեսական պատերազմին դիմակայելու համար, որը, նրա կարծիքով, պետության դեմ սկսել են կայսերապաշտները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահ Մադուրոն ճգնաժամի ճիրաններում հայտնված վենեսուելացիներին կոչ է արել ճագարներ պահել և կենդանական սպիտակուցներն օգտագործել սննդի մեջ:
Ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչներից մեկը Մադուրոյի ծրագիրը «վատ կատակ» է անվանել:
Վենեսուելայում մանկական թերսնուցման ռեկորդային մակարդակ է գրանցվել երկրում շարունակվող սննդամթերքի դեֆիցիտի պատճառով:
Իր ծրագիրը Մադուրոն ներկայացրել է պետական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս՝ նշելով, որ ճագարների ընտրությունը որպես ելք ստեղծված իրավիճակից պայմանավորված է նրանով, որ ճագարներն արագ են բազմանում: