Եվրամիությունն ընդլայնել է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը
International newsԵվրամիության խորհուրդը երեք իրավաբանական և մեկ ֆիզիկական անձով ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը:
«Խորհուրդը երեք կազմակերպություն է ավելացրել՝ Քարոզչության վարչությունը, Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովը և Կազմակերպչական հարցերով վարչությունը, ինչպես նաև մեկ անձի է ընդգրկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումների և սեփականության սառեցման մասին ցուցակում», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՄ խորհրդում հիշեցրել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի հարցում պատժամիջոցների մասին բանաձևն ընդունել է սեպտեմբերի 11-ին, որի համապատասխան ընդլայնվել են պատժամիջոցները: