Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է Սաակաշվիլիին լրտեսելու մասին տեղեկությունը
International newsՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է, թե հետևում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այդ մասին ասված է Facebook-ում գերատեսչության պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում, գրում է Грузия Online-ը:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն անհիմն է անվանել հատուկ ծառայության աշխատակիցների կողմից իր լրտեսման փորձի մասին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի մեղադրանքները:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործում է բացառապես ուկրաինական օրենսդրության իրավական դաշտում և չի իրականացնում նման ընթացակարգային գործողություններ քաղաքացիների նկատմամբ՝ առանց դատարանի որոշման՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ նրանք ունեն»,- հայտարարել են գերատեսչությունում:
Նախօրեին Facebook-ի իր էջում Միխեիլ Սաակաշվիլին տեսանյութ է տեղադրել՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են հետևել իրեն և իր անձնական կյանքը տեսագրել տեսախցիկներով: