Օդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետեւանքով զոհվել է 3 երեխա
International newsՕդեսայի մանկական ճամբարում հրդեհի հետեւանքով զոհվել է 3 երեխա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության Օդեսայի մարզի բաժնի ղեկավար Ռուսլան Ֆորոստյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 երեխա»,– հայտնել է Ռուսլան Ֆորոստյակը։
«Վիկտորյա» մանկական ճամբարում հրդեհը սկսվել էր սեպտեմբերի 16-ի գիշերը։ Ճամբարում 150 երեխա է եղել, որոնցից 42-ը՝ այրվող մասնաշենքում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երեք աղջիկ անհետ կորած են համարվում։ Փլատակների տակ մի դիակ են գտել։