Թրամփն առաջարկել է անջատել համացանցը՝ հանուն ահաբեկիչների դեմ պայքարի
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո առաջարկել է անջատել համացանցը՝ հանուն ահաբեկիչների դեմ պայքարի, գրում է Ինտերֆաքս լրատվամիջոցը՝ հղվելով նախագահի թվիթերյան էջին:
«Անհաջողակ ահաբեկիչների հետ հարկավոր է ավելի խիստ վարվել։ Նրանց հիմնական գործիք է համացանցը, որը մենք պետք է անջատենք և ավելի լավ կիրառենք»,-գրել է Թրամփը:
Պայթյունը որոտացել է Լոնդոնի «Փարսոնս-Գրին» մետրոկայարանում: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով վիրավորվել է շուրջ 30 հոգի, հայտնում է Անգլիայի Առողջապահության պետական ծառայությունը։