Կազանում իրավապահներն անանուն զանգեր են ստացել հնարավոր ահաբեկչության մասին
International newsՌուսաստանի Դաշնության Կազան քաղաքում իրավապահ մարմիններն սկսել են ստանալ անանուն զանգեր՝ քաղաքի տարբեր հատվածներում շենքերի ականապատման մասին։
Ինչպես հաղորդում է lenta.ru կայքը, խոսքը մի քանի հյուրանոցների և առևտրի կենտրոնների մասին է:
Անվտանգության ուժերն արդեն սկսել են մարդկանց տարհանումը տվյալ տարածքներից, վերոնշյալ օբյեկտները շրջապատվել են ոստիկանության կողմից, ժամանել են փրկարարական ջոկատներ և շտապօգնության աշխատակիցներ:
Աղբյուրը հիշեցնում է, որև այս շաբաթ ավելի քան 100.000 մարդ էր տարհանվել Մոսկվայում՝ հնարավոր պայթյունների մասին իրավապահ մարմինների ստացած ահազանգերից հետո:
Ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում ստացել էր 65 ահազանգ՝ տարբեր շենքերում պայթուցիկների առկայության վերաբերյալ: Բոլոր ահազանգերը կեղծ են եղել: Հայտնի է, որ դրանք կատարվել են հատուկ համակարգի միջոցով՝ տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերից: