Ավստրիայի խորհրդարանում Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ են հայտնաբերվել
International newsՇինարարները Ավստրիայի խորհրդարանի պատմական շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանից մնացած՝ Ադոլֆ Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հիտլերի երկու կիսանդրին, ինչպես նաև չորս դիմանկարը պահպանվել են նկուղում:«Հայտնաբերումն ընդգծում է խորհրդարանի շենքում նացիստական պատմության մասին հիշեցնող որևէ առարկայի վերացման կարևորությունը»,- հայտարարել է Ավստրիայի Ազգային խորհրդի խոսնակ Դորիս Բուրեսը: