Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Society

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթների  ընթացքում առաջին ձևաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի և դրանից բխող հարցերի լուծումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿխմբակցության պատգամավորՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ ԳևորգԿոստանյանը: «Այս պահին ՄԻԵԴ-ում բավական վճռական փուլ է սկսվելքանի որ այնտեղ կան թե ապրիլյան պատերազմի գործողությունների մասին հայցըթե Արցախում պատիժկրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցը։ Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ուներկայացնում ենք բոլոր այն փաստարկներըորոնքըստ էությանհիմնավորում ենոր ԱրցախիՀանրապետությունը ունի պետությանը վերաբերող ու պետությանը բնութագրող բոլոր հատկանիշներնանխտիր։ Սա իր ոչ միայն իրավականայլ նաև քաղաքական հետևանքն էունենում ։ Ինչո՞ւ։ ՈրովհետևԵվրոպական դատարանի վճիռները կատարվում են Եվրոպայի խորհրդի  նախարարների կոմիտեի կողմիցիսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է»,- նշեց Կոստանյանը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից  սեպտեմբերի 8-ը)  հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը«Մեր ծառայությունը միջնորդագրովհավաքելով այդդիմումներըդիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնելՄենք յուրաքանչյուր քաղաքացու հետանհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայությունորից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել էԴրանգումարած մենք խնդրել ենքորպեսզի ՌԴ-ում գտնվող անձինքովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրիցև եթե նրանց խախտումները փոքր են,  նրանց մեղմվերաբերվենԴա նույնպես հարգվել էայս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության նոր ծրագրի շնորհիվ Հայաստանում կլուծվի անտառային և դաշտային հրդեհների խնդիրը: Նախարար Արծվիկ Մինասյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրեցին ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման փաստաթուղթը:

Մոսկվայում անցկացված «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։ 

Եվրամիության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումի աճը խթանելու,  եվրոպական ու հայկական ընկերություններին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ներկայացնելու համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում. էքսպո» ցուցահանդեսը։

Մոսկվայի Հեղափոխության հրապարակում տեղի է ունեցել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի  բացման արարողությունը: Միջոցառման մասնակիցները  կարող են ծանոթանալ հայկական երաժշտության, ազգային պարերի պատմության հետ, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերին, որտեղ սովորեցնում են  պարել քոչարի և յարխուշտա:  Տոնավաճառում ներկայացվում են Հայաստանից բերված սննդամթերք, ոսկերչական իրեր, հուշանվերներ և այլն:

Հայաստանը երկրորդն է ռուսաստանցի ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան Է: Այս մասին պատմել Է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը: Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում Է Վրաստանը:

Ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հրապարակած 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցի՝ Հայաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկիր է:

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Սալոնիկում կայացած «Նոր մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում  համագործակցության պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Աթենա-Մակեդոնական ազգային գործակալության տնօրեն Միքայել Փսիլոսը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:  Ստորագրված պայմանագրով Հայաստանի և Հունաստանի ազգային լրատվական գործակալությունները ամրապնդում են համագործակցությունը  տեղեկատվության  և փորձի փոխանակման ուղղություններով: Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ընտրվել է «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծային կոմիտեի անդամ:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:  
ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ:  Ուղերձում մասնավորապես նշված է։ «1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործումդարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավորներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

ՀՀ կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներորոնք այսօրթող անհամեստ չհնչիթեԵԱՏՄ-ումթե ԱՊՀ-ում և թե տարածաշրջանում լավագույնն են:  Դա նշանակո՞ւմ էոր մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենքԻհարկե՝ ոչորովհետև մենք չունենք քաղաքացիով չիցանկանում իր կյանքի որակը բարելավելիսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները»,- նշեց Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ին դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրվածև այնինչ մենք նախատեսել ենքայդ հունով գնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017 թվականի  հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ից իրականացվելու էապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:

Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Հայտնաբերվել են թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.:

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 97-րդ տարում սեպտեմբերի 10-ին կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր  պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նյարդաբանի ընկերները և հարազատները, այլք:

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի  իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը:

 «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ»,- այսպես էր իրեն բնորոշում մեծ Հայը, ով իր ողջ կյանքն ու գործունեությունն ուղղեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական վերքերը սպիացնելուն և երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելուն: Սեպտեմբերի 15-ին մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար: Դինքի մահվանից անցել է արդեն 10 տարի, ու թեպետ նրա երազանքները մնում են դեռ չիրականացված, սակայն  նրա կյանքն ու մահը ճանապարհ բացեցին Թուրքիայում նոր հարցեր տալու և պատասխաններ փնտրելու համար:   

Հրանտ Դինքի ծննդյան օրը Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն: Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին են արժանացել թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը և մարդու իրավունքների պաշտպանության գործում իր մեծ ներդրմամբ հայտնի չինացի արվեստագետ Այ Վեյվեյը: 

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ բացվել է «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի 300 տարվա թեմը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող  միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 60 ականավոր գիտնականներ, եկեղեցու և արվեստի պատմաբաններ, արվեստագետներ Ռուսաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է: Ինչպես նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակականկազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այժմ Հայաստանից դեպի Հալեպ մեկնողների շրջանում է որոշակի ակտիվություն նկատվում: «Այն սիրիահայերըորոնք այստեղ էին և այստարիների ընթացքում փորձեցին ինչ-որ արդյունքի հասնելսեփական գործ ունենալու ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցանբնականաբարմիշտ սպասում էինվերադառնալու առիթիՀետևաբարՀալեպի ազատագրումից հետո որոշները վերադառնում ենմանավանդՀալեպում ունեն իրենց տունըարհեստանոցներըխանութներըՇուկաները ազատագրվեցինմարդիկ վերադառնում են աշխատանքի»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:

Միջազգային խճանկար

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 90-ի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բլոգերը հայտնել է, որ բանտում, որտեղ պահվում էր, նրա վրա հարձակվել են այլ ազատազրկվածներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր: Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել Livejournal-ի իր բլոգում՝ նշելով. «Հստակ կերպով հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտըթե ես փորձել եմ ինքնասպանություն գործելԲաքվի բանտում 10.09.17-ինՆախագահ Ալիևըըստ ադրբեջանական լրատվամիջոցներիմարդասիրություն է ցուցաբերել և խղճացել ինքնասպանին ու ներում է շնորհելինքնասպանության առասպելական փորձից հետո»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից: Յագլանդն անդրադարձել է 2013-ին Ադրբեջանում բողոքի ակցիաների մասնակցելու և ադրբեջանական իշխանություններին քննադատելու պատճառով ձերբակալված ակտիվիստ Իլգար Մամեդովի գործին: Եվրոպական դատարանի դատավորները պարզել էին, որ նրան ձերբակալել են Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և քաղաքական շարժառիթներով, սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ազատել: Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին: Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ այն տարածելով իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի և եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ:

ԱՄՆ դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգ ձեռք բերելու պաշտոնական Անկարայի որոշումից: Այդ մասին նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը«Մենք թուրքական պաշտոնական դեմքերին տեղեկացրել ենքոր С-400 համակարգ ձեռք բերելու հետ կապված մտահոգություն ունենքՄենք բաց երկխոսություն ենք վարումԹուրքիայի հետ այդ հարցի հետ կապված և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ փոխգործակցությունը պահպանելու կարևորությունը՝ ռազմական խոշոր ձեռքբերումներիիրականացման հարցում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:  

Իրաքի խորհրդարանը դեմ Է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին: Խորհրդարանի խոսնակՍալիմ ալ Ջաբուրին հայտարարել Է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում Է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանիփոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»: Իսրայելը պաշտպանում Է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարել:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին:

Իսպանիայի

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue