Շվեդիայում քաղաքական գործչին ծեծի են ենթարկել և բռնաբարել նրա համոզմունքների համար
International newsՇվեդիայի Ֆալուն քաղաքում Ձախ կուսակցության մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Լիլեգլոդին ծեծի են ենթարկել և բռնաբարել նրա համոզմունքների համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Լիլեգլոդի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն ինքը միայն վերջերս է համարձակություն ունեցել պատմել դրա մասին, քանի որ հարձակումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել:
Քաղաքական գործիչը պատմել է, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել և բռնաբարել՝ սպառնալով դանակով:
«Նրանք ասում էին, որ ինձ պես մարդկանց սա պետք է դուր գա, և դավաճան են անվանել ինձ», - ասել է նա:
Նշվում է, որ այժմ ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: