Մոսկվայում մինի շրջազգեստով Ալլա Պուգաչովան երգել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին
International newsՄոսկվայի 5 աստղանի «Սաֆիսա» ռեստորանի հանդիսությունների սրահում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանյաց շքեղ արարողությունը: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաև Անդրեյ Մալախովը, Յանա Չուրիկովան, իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին և Ալլա Պուգաչովան: Վերջինս բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով:
Комсомольская правда-ի թղթակցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի, ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերի շարքում են եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: