62-ամյա տղամարդը հրաձգություն է կազմակերպել Գերմանիայում՝ երկու մարդ է զոհվել
International newsԳերմանիայի Տրաուենռոյթ քաղաքում առնվազն երկու մարդ է զոհվել, երկուսն էլ վիրավորում ստացել հրաձգության հետեւանքով, հայտնում է Welt N24-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախօրեին երեկոյան քաղաքի բարերից մեկն է մտել հրացանով զինված մի տղամարդ ու կրակ բացել՝ սպանելով երկու մարդու։ Ընդ որում երկու կանայք ծանր վիրավորում են ստացել։ Ոստիկանությունը ձերբակալել է 62-ամյա չարագործին, փոխանցում է Ինտերֆաքսը։