Էդվարդ Նալբանդյանը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ
PoliticsՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փայլանի գործունեությանը, ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր: