Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահին
SocietyՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։