Անհրաժեշտության դեպքում Հս. Կորեան կոչնչացվի. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
International newsՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հս. Կորեայի խնդրի ռազմական լուծման բազմաթիվ տարբերակներ ունի: Այս մասին վերջինս հայտնել է CNN հեռուստաալիքին:
«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի իրեն անխոհեմ դրսևորել, և եթե Միացյալ Նահանգները ստիպված կլինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին, ապա ԿԺԴՀ-ն կոչնչացվի: Սակայն դա ոչ ոք չի ուզում, ոչ ոք պատերազմ չի ուզում», - ընդգծել է Նիկի Հեյլին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ներկա պահին բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում է ԿԺԴՀ-ի ուշադրությունը ստեղծված իրավիճակին հրավիրելու համար: