Իրանը պատասխան կտա միջուկային գործարքի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի». Խամենեի
International newsԻրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատասխան կտա 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի»: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
«Իրանի ժողովուրդը ամուր է կանգնած, և ցանկացած սխալ շարժում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ կստանա Իսլամական Հանրապետության պատասխանը»,- ասել է Խամենեին:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Իրանին «գործարքի ոգին» խախտելու մեջ:
«Ես մի բան կասեմ՝ Իրանի հարցով գործարքը վատագույն գործարքներից է, որ ես երբևէ տեսել եմ: Իրանը շարունակում է խստորեն խախտել համաձայնագրի ոգին: Մենք չենք պատրաստվում հանդուրժել այն, ինչով նրանք զբաղվում են»,- նշել է նա: