Մեքսիկայում հանցագործները զինվորական համազգեստ են հագել ու հարձակվել զինծառայողների վրա
International newsՄեքսիկական Գերերո նահանգում զինվորական համազգեստով մի խումբ հանցագործներ հարձակվել են զինծառայողների վրա, որոնք ի պատասխան դրա կրակ են բացել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ տեղի իշխանություններին հղումով, կատարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ՝ 8 հանցագործ և մեկ զինծառայող: Հայտնի է, որ հարձակման պահին զինծառայողներն իրականացնելիս են եղել պարեկային հսկողություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայրից առգրավվել է ռազմականի տակ ներկված 2 մեքենա, զենք ու զինվորական համազգեստ:
Նշվում է, որ Գերերո նահանգը հանցավորության տեսանկյունից ամենավտանգավորներից է Մեքսիկայում: Ռազմական խմբավորումները պաքարում են նահանգն իրենց վերահսկողության տակ առնելու համար, քանի որ այդ տարածքով թմրանյութերը դեպի ԱՄՆ են ուղարկվում:
Այս նահանգում 2014թ. անհետ կորել է 43 ուսանող, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, առևանգվել են ոստիկանության կողմից ու փոխանցվել հանցագործներին, իսկ ավելի ուշ սպանվել: