Պերուում տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը
International newsՊերուում նախորդ կառավարության կազմին Կոնգրեսի կողմից անվստահության քվեից հետո կիրակի տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետ է դարձել Մերսեդես Արաոսը, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի եւ միաժամանակ էկոնոմիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնները, հայտնում է Comercio պորտալը:
Երդման արարողությունը տեղի է ունեցել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկիի մասնակցությամբ: Նա ներկայացրել է կառավարության 5 նոր նախարարներին (էկոնոմիկայի, արդարադատության, կրթության, առողջապահության եւ բնակարնների հարցերով), մյուս նախարարներն իրենց պաշտոնները պահպանել են: