ԵՄ–ում չեն բացառել ահաբեկիչներին «ռազմական պատասխանի» հնարավորությունը
International newsԱհաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգող Ժիլ դե Կերկովը չի բացառել ԵՄ–ի կողմից ահաբեկիչներին սահմանափակ բնույթի «ռազմական պատասխանի» հնարավորությունը։
«Մենք չենք բացառում ռազմական պատասխանը, բայց մենք չենք ուզում պարզապես ռազմական մոտեցում ցուցաբերել Բուշ կրտսերի պես»,– Դե Կերկովի խոսքը մեջբերում է Belga բելգիական գործակալությունը։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Բուշ կրտսերի գործունեության առաջին տարում տեղի ունեցան 2011–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, որոնց պատասխանը դարձավ Աֆղանստան եւ Իրաք զորք մտցնելու որոշումը։
ԵՄ համակարգողի խոսքով՝ ԵՄ–ում չէին պատկերացնում, որ այդքան շատ եվրոպացիներ են գնալու ահաբեկիչների կողմից պայքարելու, եւ որ ահաբեկչական կազմակերպությունը կարող է աշխարհի տարբեր կողմերից մարդկանց գրավել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։