Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել որպես ավիադիսպետչերներ
International newsՍաուդյան Արաբիայում առաջին անգամ թագավորության պատմության մեջ կանայք կկարողանան աշխատել որպես ավիադիսպետչերներ: Այս մասին հայտնում է Arabian Business-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Air Navigation Services ընկերությունը պատրաստ է կանանց աշխատանքի ընդունել այն բանից հետո, երբ նրանք մեկ տարի տևողությամբ ուսում ստանան քաղաքացիական ավիացիայի պետական ակադեմիայում:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այս նախագիծը Vision 2030 ծրագրի մի մասն է: Այն կոչ է անում դիվերսիֆիկացնել տնտեսությունը և ավելացնել աշխատատեղերը բնակիչների համար: