Նյու Յորքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է քաղաքային երթուղային ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ
International newsՆյու Յորքում բախվել է երկու ավտոբուս, ինչի հետևանքով մահացել է 2 և վնասվածքներ ստացել ավելի քան 10 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով քաղաքի իշխանություններին:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:16-ին. զբոսաշրջային ավտոբուսը բախվել է քաղաքային երթուղային ավտոբուսին:
Նշվում է, որ բախումից հետո ավտոբուսներից մեկը մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով բռնկում է տեղի ունեցել: