Էյֆելյան աշտարակի շուրջ փամփշտադիմացկուն պատ են կառուցում՝ զբոսաշրջիկներին պաշտպանելու համար
International newsԷյֆելյան աշտարակի հրապարակի շուրջ թափանցիկ, փամփշտադիմացկուն պատի կառուցման աշխատանքները սկսվել են։ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին դիմակայած Էյֆելյան աշտարակը հիմա ստիպված են պաշտպանել ահաբեկիչներից, հայտնում է ՏԱՍՍ–ը։
3 մ բարձրությամբ պատի կրկնակի պատերը Սենայի առափնյա շրջանը կբաժանեն հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան կողմերից։ Զրահապատ ապակու հաստությունը կկազմի 5 սմ, եւ այն կդիմակայի բանակային նմուշի ինքնաձիգների կրակին։
Բացի այդ, այն վայրերում, որտեղ աշտարակին կից զբոսայգիներ կան, հավելյալ մետաղական պատնեշներ կկառուցվեն։